Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Եթե սննդակարգում տեղ գտնի շոկոլադը. tert.am

Եթե սննդակարգում տեղ գտնի շոկոլադը. tert.am

Ացտեկները շոկոլադն անվանում էին աստվածների ուտելիք, իսկ Եվրոպայում այն վաճառում էին դեղատներում` որպես դեղամիջոց, այսօր այն ամենասիրելի անուշեղենն է ամբողջ աշխարհում:

Բացի այդ, շոկոլադը նաև առողջարար հատկություններ ունի: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն ազդեցությունը, որը գործում է մեկ կտոր շոկոլադը մեր օրգանիզմի վրա: Խոսքն, իհարկե, սև, դառը շոկոլադի մասին է:
 
Ուտելուց 10 րոպե անց

  • Բարձրացնում է տրամադրությունն ու թարմացնում է, քանի որ շոկոլադի պարունակության մեջ առկա տրիպտոֆանը նպաստում է սերոտոնին հորմոնի արտադրությանը:
  • Բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը և լայնացնում է անոթները:
  • Պաշտպանում է ատամները. կակաոյի յուղը պաշտպանիչ շերտ է ստեղծում և կանխում է մարէների բազմացումը


Ուտելուց 30  րոպե անց

  • Օգնում է պայքարել հազի դեմ շոկոլադի պարունակության մեջ առկա թեոբրոմինի շնորհիվ:
  • Պաշտպանում է մաշկը արևից հակաօքսիդանտների շնորհիվ:
  • Օրգանիզմը հարստանում է վիտամիններով ու միկրոտարրերով:


Ուտելուց մի քանի օր անց

 

  • Կանխում է շաքարախտը. ֆլավոնոիդները նպաստում են արյան մեջ ազոտի օքսիդի պարունակության ավելացմանը, որը նվազում է շաքարախտի ժամանակ:
  • Նվազեցնում է ձգտումը դեպի քաղցրը:
  • Նվազեցնում է անհանգստության մակարդակը:

 

Կանոնավոր կիրառման դեպքում

  • Նպաստում է սրտի առողջացմանը` նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:
  • Բարձրացնում է ինտելեկտը:
  • Մաքրում է անոթները:
  • Դանդաղեցնում է ծերացումը:


Ի՞նչ է պետք հիշել

  • Պետք է ընտրել կակաոյի 70 տոկոս և ավելի պարունակությամբ շոկոլադ:
  • Օրական կարելի է ուտել 1-2 կտոր:
  • Շոկոլադը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ում երիկամներում քարեր են ձևավորվում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. oncc.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ